Կուտրոնեն գոհ չէ Միլանում իր կարգավիճակից. նրանով 4 ակումբ է հետաքրքրված

12:03 16.03.2019

«Միլանի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 21-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր կարգավիճակից և դիտարկում է մեկ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:

Կուտրոնեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն»,«Տոտենհեմը», Դորտմունդի «Բորուսիան» և «Տորինոն»: Հնարավոր տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատվում:

Կուտրոնեի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիմնականում ֆուտբոլիստը փոխարինման է մտնում: «Միլանը» 27 տուրից հետո Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս