Գվարդիոլան հայտնել է, թե Դե Բրույնեն երբ կվերադառնա խաղադաշտ

11:32 16.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է թիմի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի վերականգնման մասին:

Բելգիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 29-րդ տուրի` «Բորնմութի» հետ խաղում (1:0):  Ֆուտբոլիստը նաև չի հրավիրվել Բելգիայի հավաքական Եվրո-2020-ի ընտրական փուլի` Ռուսաստանի (մարտի 21) և Կիպրոսի հետ խաղերին (մարտի 24) մասնակցելու համար:

«Քևինը ծնկի լուրջ վնասվածք ուներ: Երբ երկար ժամանակ դաշտ դուրս չես գալիս ծնկի վնասվածքի պատճառով, դա կարող է ազդել նաև այլ ոսկորների հետ: Նա իրեն դեռ լիովին պատրաստ չի զգում: Թիմի բժիշկներն ինձ ասել են, որ Քևինը պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ միջազգային դադարից հետո»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում L՛Equipe-ը:

«Մանչեսթեր Սիթին» 30 խաղից հետո 74 միավոր է վաստակել և գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս