Ուրալ-ԲԿՄԱ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:27 16.03.2019

Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Ուրալն» ու ԲԿՄԱ-ն Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրի խաղում; Հանդիպումը կկայանա այսօր` մարտի 16-ին, «Եկատերինբուրգ Արենայում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» պահեստայինների թվում է.

«Ուրալ». Գոդզյուր, Մերկուլով, Կուլակով, Ստրանդբերգ, Պոլյակով, Դիմիտրով, Բիկֆալվի, Բումալ, Եգորիչև, Էլ-Քաբիր, Պոգրեբնյակ,

Պահեստայիններ. Բակլով, Դանցև, Բրիզգալով, Շանբիև, Դինգա, Բալաժից, Հարոյան, Ֆիդլեր, Բավին, Կատրիչ, Արատորե, Պանյուկով:

ԲԿՄԱ. Ակինֆեև, Ֆերնանդես, Դիվեև, Բեկաո, Մագնուսոն, Շչենիկով, Վլաշիչ, Ախմետով, Օբլյակով, Նիսիմուրա, Չալով:

Նշենք` ԲԿՄԱ-ի պահեստայինների թվում էլ ընդգրկվել է 19-ամյա հայ հարձակվող Նաիր Տիկնիզյանը:

ԲԿՄԱ-ն 19 տուրից հետո Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 33 միավոր: «Ուրալը» 23 միավորով 12-րդ տեղում է:

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Матч Премьер հեռուստաալիքի եթերում:

Share |

Լրահոս

Loading...