Ինսինյեն և Նապոլիի ևս 2 ֆուտբոլիստ 3 շաբաթով դուրս են մնացել շարքից

10:55 16.03.2019

«Նապոլիի» միանգամից 3 ֆուտբոլիստ նվազագույնը երեք շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի մոտ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել: Վերականգնման համար 3 շաբաթ կպահանջվի:

Եվս երկու ֆուտբոլիստ վնասվածք են ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ պատասխան խաղում (1:3, 4:3` երկու խաղի արդյունքում):

Պաշտպան Վլադ Կիրիկեշի մոտ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է, իսկ կիսապաշտպան Ամադու Դիավարն շարքից դուրս է մնացել ոտքի վնասվածքի պատճառով: 3 շաբաթ անց նա նորից կհետազոտվի:

Share |

Լրահոս