Պրոգրեսը հաղթել է. Ալեքսանդր Կարապետյանը` գոլային փոխանցման հեղինակ

10:36 16.03.2019

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Պրոգրեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Համ Բենֆիկային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Ջենիդ Ռամդեդովիչը` Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի փոխանցումից հետո:

Հայ հարձակվողը, որը հրավիրվել է Ազգային հավաքական Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերին նախապատրաստվելու համար, «Պրոգրեսի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Նշենք` «Համ Բենֆիկայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աշոտ Սարդարյանը: 26-ամյա ֆուտբոլիստը, սակայն, բացակայել է իր թիմի` այս խաղի հայտացուցակից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Համ Բենֆիկայի» կազմում դեռևս 2 հանդիպման է մասնակցել:

17 տուրից հետո «Պրոգրեսը» Լյուքսեմբուրգի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 33 միավոր, իսկ «Համ Բենֆիկան» 13-րդ տեղում է:

 

Share |

Լրահոս