Ռոյսը Բորուսիային պահում է չեմպիոնական մրցավազքի մեջ. Կամային հաղթանակ Բեռլինում (տեսանյութ)

23:32 16.03.2019

Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Օլիմպիաշտադիոնում» հյուրընկալվեց «Հերտային»: Խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով` 3:2: 

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Սալոմոն Կալուն: «Իշամեղուների» կազմում գոլ խփեցին Թոմաս Դելեյնին, Դան Աքսել Զագադուն և Մարկո Ռոյսը: 

Նշենք, որ «Հերտան» երկրորդ խաղակեսում մնացել էր 10 ֆուտբոլիստով: Խաղադաշտից հեռացվեցին Ջորդան Տորունարիգան և Վեդադ Իբիշևիչը: 

Այս խաղից հետո «Բորուսիան» 60 միավորով ժամանակավորապես գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Հերտան» 35 միավորով 10-րդ տեղում է: 

Share |

Լրահոս

Loading...