Ուրալը պարտվել է ԲԿՄԱ-ին, Հարոյանը խաղաժամանակ է ստացել

17:00 16.03.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ուրալը» հյուրընկալել է ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով պարտություն կրել:

«Եկատերինբուրգ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 75-րդ րոպեին խփել է Մարիո Ֆերնանդեսը:

«Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանին, սակայն 85-րդ րոպեին փոխարինել է Նիկոլայ Դիմիտրովին:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն ունի 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ուրալը» մնաց 23 միավորով 13-րդ տեղում:

 

Share |

Լրահոս

Loading...