Գործակալ. Վալենսիան կլքի ՄՅՈւ-ն. Արսենալ տեղափոխությունը հավանական է

00:04 16.03.2019

Լուիս Վալենսիան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիայի հայրը և գործակալը, հայտարարել է, որ խաղացողը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը.

«Վստահորեն ասում եմ, որ նա չի մնալու «Մանչեսթեր Յունայթեդում»: Վալենսիան ցանկանում է փոփոխություններ, ակումբը նույնպես չի ցանկանում պահել նրան: Կյանքում ամեն ինչն էլ մի օր ավարտվում է:

Մի քանի տարբերակ կա կարիերան շարունակելու: Հետաքրքրվածություն կա «Արսենալի», «Ինտերի», «Վեսթ Հեմի» ու չինական մեկ ակումբի կողմից:

Անտոնիոն ցանկանում է ընտրել լավագույն տարբերակը ու պայմանագիր ունենալ երկու տարով: Ոչ թե գումարի, այլ իր հանգստության համար: Հույս ունենք, որ նա կկարողանա գտնել ակումբ, որն իր առջև լուրջ նպատակներ է դնում»,- գործակալի խոսքը մեջբերում է El Universal-ը:

Share |

Լրահոս