Բավարիան Լիվերպուլի վրեժը լուծեց Մայնցից (տեսանյութ)

23:01 17.03.2019

Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Մայնցին»:

Կովաչի թիմը ջախջախեց մրցակցին 6:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը: Մեկական անգամ աչքի ընկան Լևանդովսկին, Կոմանը և Դեյվիսը:

Մյունխենյան ակումբը վաստակում է երեք միավոր ու 60 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաև Դորտմունդի «Բորուսիան»: «Մայնցը» 30 միավորով 13-րդն է:

Share |

Լրահոս

Loading...