Բեքհեմ. Սուլշերի աշխատանքը ստիպում է հպարտություն զգալ

16:25 17.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը բարձր է գնահատել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ուլե Գունար Սուլշերի աշխատանքը:

«Ֆուտբոլիստները հարգում են Ուլեին, քանի որ նա օգնում է հաջողությունների հասնել: Նա աստիճանաբար փորձառու մասնագետ է դառնում, որին հարգում են ոչ միայն երիտասարդները, այլև մեծերը: Ֆերգյուսոնի օգնությունը ևս օգնել է Սուլշերին և նրան վստահություն հաղորդել: Հիանալի է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել մեկին, ով հիանալի գիտի ակումբը և հասկանում է թիմի փիլիոսփայությունը: Այն, ինչ նա անում է, մեզ՝ իր նախկին թիմակիցներին, ստիպում է հպարտություն զգալ: Դա անհավանական է»,- Բեքհեմի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Share |

Լրահոս