Գվարդիոլա. Աղոթում եմ, որ ֆուտբոլիստներս առանց վնասվածքների վերադառնան

18:35 18.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ «քաղաքայինների» ֆուտբոլիստներն իրենց ազգային ընտրանիների կազմից կվերադառնան առանց վնասվածքների:

«Ես աղոթում եմ, որ ֆուտբոլիստներս առանց վնասվածքների վերադառնան: Նրանք պետք է միանան իրենց հավաքականներին, վայելեն ֆուտբոլը, պաշտպանեն իրենց երկրների պատիվը: Շատ մեծ հույս ունեմ, որ նրանք հանդես կգան առանց վնասվածքների»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...