Պորտուի կիսապաշտպանը համաձայնեցրել է պայմանագիրն Աթլետիկոյի հետ

23:17 18.03.2019

«Պորտուի» մեքսիկացի կիսապաշտպան Էկտոր Էրերան համաձայնեցրել է պայմանագրի կետերը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: 

Այս մասին տեղեկացնում է O Jogo-ն: Ֆուտբոլիստի և պորտուգալական ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: 

Այդպիսով ֆուտբոլիստը կարող է «Աթլետիկո» տեղափոխվել անվճար: Մեքսիկացին հետաքրքրել է նաև «Ինտերին», «Միլանին», «Ռոմային» և «Լիոնին»: 

Հիշեցնենք, որ 28-ամյա Էրերան «Պորտու» է տեղափոխվել 2013 թվականին «Պաչուկայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 11 մլն եվրո: 

Share |

Լրահոս

Loading...