ՊՍԺ-ի հերթական հաղթանակը Լիգա 1-ում․ Մարսելն անզոր էր փարիզյան ակումբի դեմ (տեսանյութ)

02:09 18.03.2019

Լիգա 1-ի 29-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունեց «Մարսելին»:

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1: Փարիզյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Անխել Դի Մարիան, մեկ անգամ աչքի ընկավ Կիլիան Մբապեն:

«Մարսելի» կազմում միակ գոլը խփեց Վալեր Ժերմենը: Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակած 77 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում ընթացող «Լիլն» իր ակտիվում ունի 57 միավոր: «Մարսելը» 47 միավորով 4-րդ տեղում է: 

Share |

Լրահոս