Արսենալը Դենիս Սուարեսին ցանկանում է ժամանակից շուտ վերադարձնել Բարսելոնային

12:29 19.03.2019

Լոնդոնի «Արսենալի» ցանկանում է ժամանակից շուտ «Բարսելոնային» վերադարձնել կիսապաշտպան Դենիս Սուարեսին, հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հիասթափված է նրանից, թե ֆուտբոլիստի` Պրեմիեր-լիգայում ադապտացիան ինչպես է ընթաոնում:

Այսպիսով, «Արսենալը»չի գնի ֆուտբոլիստի տրանսֆերը, ու նաև ցանկանում է նրան կատալոնացիներին վերադարձնել ժամանակից շուտ, չնայած նրան, որ վարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:

Հիշեցնենք` «Արսենալը» 25-ամյա Սուարեսին ձեռք է բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անգլիական Պրեմիեր-լիգայի 4 հանդիպման է մասնակցել` ընդհանուր առմամբ խաղալով 67 րոպե,ու աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...