Վալդանո. Երբեք չեմ ասի, թե Մեսսին Մարադոնայից լավն է և հակառակը

15:50 19.03.2019

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն հրաժարավել է համեմատել Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային:

«Ես երբեք չեմ ասի, թե Մեսսին Մարադոնայից լավն է և հակառակը: Բարդ է համեմատել այս ֆուտբոլիստներին, քանի որ նրանք տարբեր ժամանակաշրջաններում են խաղացել: Միայն մեկ բան կարելի է վստահաբար ասել, որ երկուսն էլ տաղանդավոր են: Մարադոնան ավելի էմոցիոնալ էր, իսկ Մեսսին ավելի ունիվերսալ է»,- Վալդանոյի խոսքը մեջբերել է Marca-ն:

31-ամյա Մեսսին Արգնետինայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից՝ այս ընթացքում մասնակցելով 128 հանդիպման և խփելով 65 գոլ: 58-ամյա Մարադոնան ազգային ընտրանու կազմում խաղացել է 1977-1994 թվականների ընթացքում, մասնակցել է 91 հանդիպման, խփել է 34 գոլ, իսկ 1986 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...