Մոուրինյու. Այժմ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

15:36 19.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ այժմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն է:

«Պարտադիր չէ խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի Մբապեն 5 կամ 10 տարի անց: Պարզապես նայեք, թե որքան անհավանական խաղ է ցուցադրում նա այսօր: Եթե խոսենք գնային տեսանկյունից, ապա շատ կարևոր է ֆուտբոլիստի տարիքը: Այդ տեսանկյունից այժմ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Եթե նրա՝ այլ ակումբ տրանսֆերը կայանա, դա կդառնա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքը»,- ասել է Մոուրինյուն beIN Sports-ի եթերում:

Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում Մբապեն մասնակցել է 23 հանդիպման, դարձել է 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն լավագույնն է ռմբարկուական մրցավազքում և 9 գոլով գերազանցում է թիմակից Էդինսոն Կավանիին ու «Լիլից» Նիկոլյա Պեպեին:

Share |

Լրահոս

Loading...