Բոսնիացիները մարզում են անցկացրել. Կոլաշինացը նույնպես մարզվել է

22:18 20.03.2019

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը Սարաևոյում նախապատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք խաղին: 

Ընտրանու մարզմանը մասնակցել է նաև Լոնդոնի «Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի թիմակից Սեադ Կոլաշինացը: 

Մարզումից հետո Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու մարզչական շտաբի ներկայացուցիչ Էլվիր Ռահիմիչը նշել է, որ Կոլաշինացի մասնակցությունը Հայաստանի ընտրանու դեմ խաղին դեռ հարցականի տակ է: 

Ինչպես տեղեկացնում է sportsport.ba-ն, Հայաստանի դեմ հանդիպումը բաց կթողնի կիսապաշտպան Էլվիս Սարիչը: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...