Կանտեն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

13:21 20.03.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն մտադրված է լքել Անգլիան: Այս մասին հայտնում է Le10sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական երկու գրանդ ակումբ՝ Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»: Անձամբ խաղացողն այս պահին մտածում է ակումբը լքելու մասին: Նշվում է, որ այդ ամենը կապված չէ «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ:

Նախկինում նշվում էր, որ Կանտեի տրանսֆերին հավակնում է նաև ՊՍԺ-ն, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում է կարիերան շարունակել Փարիզում:

Կանտեն «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականին «Լեսթերից»՝ 35,8 մլն եվրոյով:

Share |

Լրահոս

Loading...