Կարիուսն այլևս չի դիմանում. գերմանացին դիմել է Լիվերպուլին

20:23 20.03.2019

«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը ցանկանում է լքել «Բեշիքթաշը»: Այս մասին տեղեկացնում է Turkiye Gazetesi-ն: 

Գերմանացին խնդրել է «մերսիսայդցիներին» ընդհատել իր վարձակալությունը ստամբուլյան ակումբում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 

Ֆուտբոլիստը ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ «Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Սենոլ Գյունեշը պարբերաբար հայտարարում է, որ գերմանացին չի կարողանում հարմարվել թիմին: 

Հիշեցնենք, որ Կարիուսը «Բեշիքթաշ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը վարձակալական հիմունքներով: Կողմերի միջև երկամյա պայմանագիր է կնքվել: Այս ընթացքում դարպասապահը մասնակցել է 27 խաղի` բաց թողնելով 37 գոլ: 

Share |

Լրահոս