Մոուրինյու․ Պատրաստվում եմ հունիսին վերսկսել կարիերաս

11:12 20.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տեղեկացրել է, որ ամռանը վերսկսելու է կարիերան։

«Արդեն ավելի քան 3 ամիս է անցել, ինչ ես չեմ մարզում, բայց պատրաստվում եմ վերսկսել կարիերաս։ Երբ դու ամբողջովին ֆուտբոլի մեջ ես, քեզ համար ժամանակ չես ունենում՝ անընդհատ խաղեր, տեսություններ, վերլուծություններ․․․ Այս դադարի ընթացքում ես հանգստացել եմ։

Մարզչի աշխատանքը յուրահատուկ է, և ինձ դուր է գալիս աշխատել նման ռեժիմով։ Ցանկանում եմ աշխատանքի վերադառնալ ամռանը՝ հունիսին, որպեսզի պատրաստ լինեմ նոր մրցաշրջանին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է beIN Sports-ը։

Share |

Լրահոս

Loading...