Պերիշիչը՝ Տոտենհեմի թիրախում. Ինտերը պատրաստ է հրաժարվել խաղացողից

12:19 20.03.2019

Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում հետաքրքրվել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի ծառայություններով:

FC Inter News-ը գրում է, որ լոնդոնյան ակումբի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին միլանյան դերբիի ժամանակ (2:3): Անգլիական ակումբը դեռևս հունվարին էր ցանկանում գնել խորվաթին: «Ներաձուրիներն» էլ որոշ ժամանակ առաջ 30-ամյա խաղացողին տրանսֆերի էին հանել:

Նշվում է, որ «Ինտերը» Պերիշիչի տեղափոխության համար ցանկանում է ստանալ 35 մլն եվրո: «Տոտենհեմը» տրանսֆերային առաջարկ կանի, սակայն չի պատրաստվում այդքան գումար ծախսել ՝ բարձր համարելով ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Share |

Լրահոս

Loading...