Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. Կադրային 2 պարզաբանում ՀՖՖ-ից

15:13 21.03.2019

Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքականի հայտացուցակում կա փոփոխություն. Արսեն Բեգլարյանը չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա վնասվածքի պատճառով:

Բացի այդ, հաղորդվում է, որ Յուրա Մովսիսյանն ընդգրկված է ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի հայտացուցակին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Share |

Լրահոս

Loading...