Յուվենտուսն ամռանը չի մեկնի ԱՄՆ, որպեսզի խուսափի Ռոնալդուի ձերբակալությունից

12:19 21.03.2019

 թվականին Թուրինի «Յուվենտուսն» ամռան նախապատրաստական շրջանը կանցկացնի Ասիայում՝ ԱՄՆ ավանդական ուղևորության փոխարեն:

Ինչպես հայտնում է The New York Times-ը, թուրինյան ակումբի խաղերի վայրը փոխելու վերաբերյալ որոշումը կայացրել են Չեմպիոնների Գավաթ միջազգային մրցաշարի կազմակերպիչները:

Այս անգամ «Յուվենտուսը» կմեկնի Չինաստան և Սինգապուր, որպեսզի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խուսափի օրենքի հետ կապված հնարավոր խնդիրներից: Պորտուգալացին, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել բռնաբարության գործով, կարող է ձերբակալվել, եթե մուտք գործի ԱՄՆ:

Հիշեցնենք՝ անցած տարվա աշնանը մոդել Քեթրին Մայորգան հայտարարեց, որ Ռոնալդուն 2009 թվականին իրեն բռնաբարել է Լաս-Վեգասում: Ֆուտբոլլիստի նկատմամբ գործ է հարուցվել:

Share |

Լրահոս

Loading...