Պոգբա. Եթե լավ արդյունքներ գրանցեինք, Մոուրինյուն կմնար իր պաշտոնում

15:32 21.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վստահ է, որ ակումբի ղեկավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին աշխատանքից ազատել է Ժոզե Մոուրինյուին վատ արդյունքների, ոչ թե ֆուտբոլիստների հետ տարաձայնությունների պատճառով:

«Ո՞րն էր խնդիրը: Մենք հաղթանակներ չէինք տոնում, հենց դրա համար էլ ղեկավարությունը որոշեց փոխել մարզչին: Գրանցած արդյունքները պետք է առաջնային լինեն: Եթե մենք լավ խաղ ցուցադրեինք և լավ արդյունքներ գրանցեինք, Մոուրինյուն կմնար իր պաշտոնում»,- Պոգբայի խոսքը մեջբերել է AS-ը:

Ավելի վաղ Պոլ Պոգբան հույս էր հայտնել, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ուլե-Գունար Սուլշերը մրցաշրջանի ավարտից հետո էլ կշարունակի գլխավորել թիմը:

Հավելենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 58 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...