Պյանիչ. Առաջիկա երկու խաղում կփորձենք վաստակել 6 միավոր

00:43 21.03.2019

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով: 

«Նախևառաջ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ընտրանու դեմ խաղի վրա, քանի որ առաջին հանդիպումը միշտ կարևոր է վստահության համար:

Կարևոր է լավ սկսել և առաջիկա երկու խաղում վաստակել 6 միավոր:

Հեշտ չի լինելու, սակայն մենք լավ մարզավիճակում ենք գտնվում: Ազգերի լիգայում մենք ցույց տվեցինք, որ լավ ենք խաղում: Մեր ներկայիս սերունդը լավն է, մենք սպասելու ժամանակ չունենք»,- Պյանիչի խոսքն է մեջբերում sportsport.ba-ն: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին մարտի 23-ին և 26-ին կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...