Իսպանիայի հավաքականը կորուստներ ունի առաջիկա խաղերից առաջ

15:51 21.03.2019

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ազգային ընտրանու՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Նորվեգիայի և Մալթայի հետ առաջիկա խաղերին:

Football Espana-ն հաղորդում է, որ Ասենսիոն մարզման ժամանակ ձկնամկանի վնասվածք է ստացել: Բացի այդ, վնասվածքի պատճառով Իսպանիայի հավաքականի կազմում Ֆաբիան Ռուիսին փոխարինել է Սաուլը:

Հավաքականի պահեստային դարպասապահ Պաու Լոպեսին էլ անհանգստացնում են պարանոցի ցավերը:

Հավելենք, որ Իսպանիայի և Նորվեգիայի հավաքականների հանդիպումը կայանալու է մարտի 23-ին, իսկ Մալթայի հետ հանդիպումը՝ մարտի 26-ին: Եվրո-2020-ի ընտրական փուլում իսպանացիները հանդիպելու են նաև Շվեդիայի, Ռումինիայի և Ֆարերյան կղզիների ընտրանիների հետ:

Share |

Լրահոս

Loading...