Բելգիան հաղթեց Ռուսաստանին, Հոլանդիան ջախջախեց Բելառուսին (տեսանյութ)

01:43 22.03.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում կայացան մի քանի հանդիպումներ:

I խմբում Բելգիայի հավաքականը առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ: Մարտինեսի թիմը հաղթեց 3:1 հաշվով:

Հաշիվը բացեց Տիլեմանսը: Չերչեսովի ֆուտբոլիստներից այն կրճատեց Չերիշևը: Բելգիայի երկրորդ գոլն իր հաշվին գրանցեց Էդեն Ազարը՝ 11-մետրանոցից: «Չելսիի» կիսապաշտպանը դարձան նաև դուբլի հեղինակ՝ խաղավերջում հաշիվը դարձնելով 3:1:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին էլ կարմիր քարտ ստացավ ռուսների խաղացող Ալեքսանդր Գոլովինը:

Բելգիա-Ռուսաստան՝ 3:1

C խմբում հաղթանակով մեկնարկեց Հոլանդիայի ընտրանին: Կումանի ընտրանին հաղթեց Բելառուսի հավաքականին 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Դեպայը, մեկական անգամ էլ աչքի ընկան Վան Դեյկը և Վեյնալդումը:

Հոլանդիա-Բելառուս՝ 4:0

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

Ավստրիա-Լեհաստան՝ 0:1

Խորվաթիա-Ադրբեջան՝ 2:1

Իսրայել-Սլովենիա՝ 1:1

Հյուսիսային Մակեդոնիա-Լատվիա՝ 3:1

Հյուսիսային Իռլանդիա-Էստոնիա՝ 2:0

Սլովակիա-Հունգարիա՝ 2:0

Share |

Լրահոս

Loading...