Բրայանտը նշել է ԱՄՆ-ի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն կազմը

16:41 22.03.2019

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը ընտրել է ԱՄՆ-ի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն մեկնարկային հնգյակին: Այս մասին հաղորդում է ՖԻԲԱ-ի մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ի բոլոր ժամանակների իդեալական հավաքականի մեկնարկային հնգյակում պետք է լինեն Մեջիկ Ջոնսոնը, Մայքլ Ջորդանը, Լարի Բյորդը, Հակիմ Օլաջյուվոնը և Կարիմ Աբդուլ-Ջաբարը»,- ասել է Բրայանտը:

Բացի այդ, «Լոս Անջելես Լեյկերսի» լեգենդը դիմել է թիմի ներկայիս առաջատար Լեբրոն Ջեյմսին:

«Կանգ չառնես: Հենց նման դժվար մրցաշրջաններն են չեմպիոնությունն ավելի արժեքավոր դարձնում: «Լեյկերսը» շատ լավ է խաղացել, անգամ գերազանցել է շատերի սպասելիքները, սակայն վնասվածքներն անհետևանք չմնացին: Դրանք թիմին գցեցին ռիթմից: Հաջորդ անգամ ավելի լավ կլինի»,- ասել է Բրայանտը:

Share |

Լրահոս

Loading...