Պեպե. Հարգում ենք Ուկրաինային, բայց ցանկանում ենք հաղթանակով մեկնարկել

17:13 22.03.2019

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն խոսել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի ընտրանու հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին:

«Գիտենք, որ մեզ դժվարություններ են սպասվում, բայց խաղալու ենք տանը և բավականաչափ նպատակասլաց ենք հաղթանակ տոնելու համար: Շատ ենք հարգում Ուկրաինայի հավաքականին, սակայն ցանկանում ենք հաղթանակով մեկնարկել ընտրական փուլում: Ուկրաինան շատ երիտասարդ թիմ է, այստեղ 30 տարեկանից բարձր ընդամենը 3 ֆուտբոլիստ կա: Այս հանդիպումը հեշտ չի լինելու, բայց մենք լավ ենք պատրաստվել: Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մրցակիցը ևս ցանկանում է հաղթել»,- Պեպեի խոսքը մեջբերել է Sport-express-ը:

Հավելենք, որ Պորտուգալիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...