Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է Թուրքիայից կրած պարտությունից հետո

15:58 23.03.2019

Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստիան Պանուչին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին խաղում Ալբանիայի հավաքականը երեկ՝ մարտի 22-ին, 0:2 հաշվով պարտվել է Թուրքիային: Հաջորդ խաղում, որը կկայանա Անդորայի հետ մարտի 25-ին, ալբանական թիմը կգլխավորեն Էրվին Բուլկուն կամ Սուլեյման Մեման:

Իտալացի Քրիստիան Պանուչին, հիշեցնենք, 2018 թվականին էր գլխավորել Ալբանիայի հավաքականը:

Share |

Լրահոս

Loading...