Յուվենտուսը Դեշամին է ընտրել որպես Ալեգրիին փոխարինող. Նապոլիի նախկին տնօրեն

16:27 23.03.2019

«Նապոլիի» նախկին մարզական տնօրեն Պյերպաոլո Մարինոն հայտնել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է հեռանալ ակումբից: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը.

«Ալեգրին չի մնա «Յուվենտուսում», այդպիսին է նրա ընտրությունը: Նա որոշել է առաջ շարժվել: Որպես Ալեգրիին փոխարիող՝ «Յուվենտուսն» ընտրել է Դեշամին»,- Մարինոյի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղից առաջ (2:1), բայց ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Անդրեա Անյելին նրա համոզել է մնալ ակումբում:

Հիշեցնենք՝ Դեշամն արդեն գլխավորել է «Յուվենտուսը» 2006/07 մրցաշրջանում և թիմին դուրս է բերել Ա Սերիա, բայց հետո հեռացվել է պաշտոնից ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Share |

Լրահոս

Loading...