Ջոկովիչը հաղթել է Տոմիչին Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում

15:16 23.03.2019

Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երկու սեթում հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Բերնարդու Տոմիչին` 6:3,6:2 հաշիվներով:

Ջոկովիչի ակտիվում 11 էյս կա, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք փոինթ՝ 4-ից: Տոմիչը 9 էյս է իրացրել, 4 կրկնակ սխալ  ժև 1 բրեյք:

4-րդ շրջան դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ:

2018 թվականին ավելի քան 9 մլն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի հաղթող էր ճանաչվել ամերիկացի Ջոն Իսները: Եզրափակչում նա հաղթել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին 6:7 (4:7), 6:4, 6:4 հաշիվներով:

Share |

Լրահոս

Loading...