Ինչպես են FAF-ականները ոգևորել հավաքականին Սարաևոյում կայացած մարզմանը

16:45 23.03.2019

Հայաստանի Ազգային հավաքականի երկրպագուների՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները Սարաևոյում ներկա են գտնվել Հայաստանի ազգային հավաքականի վերջին մարզմանը Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղից առաջ և աջակցել են մեր ֆուտբոլիստներին:

ՀՖՖ-ն արդեն շնորհակալություն է հայտնել մեր երկրպագուներին.

«Հայ երկրպագուներն ամենուրեք են: Շնորհակալություն մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին քաջալերելու համար»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը կկայանա Սարաևոյի «Գրբավիցա» ստադիոնում այսօր՝ մարտի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Share |

Լրահոս

Loading...