Մանոլասն ամռանը կարող է տեղափոխվել Աթլետիկո

14:44 23.03.2019

Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է «Ռոմայի» հույն պաշտպան Կոստաս Մանոլասի ծառայություններով: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Աթլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել Մանոլասին: Մադրիդյան ակումբի կազմում ֆուտբոլիստը կփոխարինի վետերան Դիեգո Գոդինին, որը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ու, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ինտեր»:

Մանոլասի պայմանագրում սահմանված հրաժարագինը 36 մլն եվրո է կազմում:

27-ամյա Մանոլասը «Ռոմա» է տեղափոխվել 2014 թվականին «Օլիմպիակոսից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Մանոլասն Ա Սերիայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...