Սերենա Ուիլյամսը հաղթել է Պետերսոնին և դուրս է եկել Մայամիի մրցաշարի երրորդ շրջան

12:50 23.03.2019

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Մայամիի մրցաշարի երրորդ շրջան: Երեք սեթում նա հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնին 6:3, 1:6, 6:1 հաշիվներով:

Խաղը 1 ժամ 39 րոպե է տևել: Ուիլյամսի ակտիվում 9 էյս կա, 2 կրկնակի սխալ և 4 բրեյք-փոինթ հնարավոր 10-ից: Պետերսոնը 5 կրկնակի սխալ է թույլ տվել և 3 բրեյք է իրացրել: 

Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի չինուհի Վան Ցյանը:

Miami Open-ի գործող չեմպիոնն ամերիկուհի Սլոան Սթիվենսն է: Նախորդ տարվա եզրափակչում նա ուժեղ է գտնվել լատվիացի Ելենա Օստապենկոյից 7:6 (7:5), 6:1 հաշիվներով:

Share |

Լրահոս