Զիդանն Ասենսիոյի հետ առանձին զրույցում հավաստիացրել է, որ նա առանցքային դեր կունենա Ռեալում

14:54 23.03.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առանձին զրույց է ունեցել թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ:

Ֆրանսիացին 23-ամյա կիսապաշտպանին հավաստիացրել է, որ հույսեր է կապում նրա հետ, գրում է Marca-ն: Նա նաև ֆուտբոլիստին խորհուրդ է տվել չհեռանալ ակումբից.

«Այս թիմում դու առանցքային դեր կունենաս: Ցանկանում եմ, որ դու մեզ հետ լինես»,- ասել է Զիդանը:

Ասենսիոն կանոնավոր խաղաժամանակ էր ստանում Զիդանի՝ «Ռեալը» գլխավորելու առաջին փուլում, իսկ այս մրցաշրջանում արդեն Սոլարիի գլխավորությամբ, նա կորցրել էր տեղը մեկնարկային կազմում:

«Ռեալի» ղեկավարությունն ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայն են Զիդանի տեսակետի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն Լա Լիգայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...