Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Բոսնիայի հետ խաղում

17:44 23.03.2019

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի առաջին խաղում արտագնա հանդիպում կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ:

Հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:45-ին:

Ընտրական փուլի մեկնարկային խաղում դժվար է ասել, թե ինչպիսի կազմ կընտրի մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Armsport.am-ի վարկածով, Հայաստանի ազգային հավաքականն այսօր կխաղա հետևյալ կազմով

Դարպասապահ - Արամ Հայրապետյան

Պաշտպաններ - Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան

Կիսապաշտպաններ - Կառլեն Մկրտչյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Էդգար Բաբայան

Հարձակվող - Ալեքսանդր Կարապետյան

Share |

Լրահոս

Loading...