Յովիչը երազում է Բարսելոնայի մասին. Բավարիան էլ տրանսֆերային առաջարկ է պատրաստում

16:52 23.03.2019

«Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը, որը «Բենֆիկայի» ֆուտբոլիստ է ու հանդես է գալիս Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբում վարձավճարով, կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա» կամ Մյունխենի «Բավարիա»:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ գերմանական ակումբն առաջիկա ժամերի ընթացքում տրանսֆերային առաջարկ կանի խաղացողի համար:

Աղբյուրը պնդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել ոչ թե մյունխենյան ակումբ, այլ Կատալոնիա: «Կապտանռանգույնները» դեռևս առաջարկ չեն արել հարձակվողի համար:

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը Պորտուգալիա-Բոսնիա հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ կհետևի ֆուտբոլիստի խաղին:

«Այնտրախտն» արդեն հայտնել է խաղացողի տրանսֆերային արժեքը` 60 մլն եվրո: Գինը կարող է հասնել մինչև 70 մլն եվրոյի:

Գերմանացիները կգնեն Յովիչի տրանսֆերը «Բենֆիկայից» 6 մլն եվրոյով մրցաշրջանի ավարտից հետո:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում սերբ ռմբարկուն դարձել է 15 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս