Պաշտոնական. Բեգլարյանի Լուչը միավորվել է Մոգիլևի Դնեպրի հետ

17:26 23.03.2019

Մինսկի «Լուչը» միավորվել է Մոգիլևի «Դնեպրի» հետ ու առաջիկա մրցաշրջանից նրանք հանդես կգան միասնական կազմով: Ակումբն անվանափոխվել է` դառնալով «Դնյապրո»: 

Այս մասին տեղեկացնում է «Լուչի» պաշտոնական կայքը:

Թիմի տնային հանդիպումները կանցկացվեն Մոգիլևի «Սպարտակ» մարզադաշտում, իսկ ակումբի նոր տարբերանշանը կներկայացվի առաջիկայում:

«Դնյապրոն» ներկայացրել է նաև թիմի հայտացուցակը: Երեք դարպասապահների ցանկում է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Բեգլարյանը, որն այս ձմեռային դադարի ընթացքում էր համալրել «Լուչի» կազմը:

Share |

Լրահոս

Loading...