Ընկերական հանդիպում. խաղաղ ելք Բրազիլիա-Պանամա խաղում (տեսանյութ)

23:11 23.03.2019

Բրազիլիայի ընտրանին ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Պանամայի հավաքականի հետ՝ 1:1:

Հանդիպումը կայացավ Պորտուգալիայում՝ «Դրագաու» ստադիոնում:

Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց Լուկաս Պակետան: Վերջինս Բրազիլիայի հավաքականում իր առաջին գոլն է խփել:

Պատասխան գնդակը խփվեց 4 րոպե անց: Նոմինալ հյուրերի կազմում գոլ խփեց Ադոլֆո Մաչադոն: Բրազիլիան իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին: Մրցակիցը կլինի Չեխիան: 

Share |

Լրահոս