Դե Բուր. Ինտերում ես աշխատում էի փտած թիմի հետ

20:19 23.03.2019

Հոլանդացի մասնագետ Ֆրանկ դե Բուրը պատմել է, թե ինչու է անհաջողություններ գրանցել «Ինտերում»:

Մարզիչը միլանյան ակումբը գլխավորել է 2016 թվականին.

«Լավ եմ աշխատել «Ինտերում» և «Քրիսթալ Փելասում»: Իհարկե, պետք է խոստովանեմ, որ կային բաներ, որոնք ավելի լավ կարող էի կատարել: Շատ բան եմ սովորել «Ինտերում»: Շատ էի ցանկանում փոխել թիմը: Ամեն ինչն էի ցանկանում. կառուցվածքը, մշակույթը, քանի որ նրանք երկար տարիներ ոչինչ չէին հաղթել:

Ես գործ ունեի փտած թիմի հետ, սակայն ինձ թույլ չէին տալիս վաճառել ֆուտբոլիստների: Երևի, պետք է ավելի պահանջատեր լինեի: Եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել, պետք է անեք այն հենց այս պահին»,- հոլանդացու խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Share |

Լրահոս