Կատալոնիայի ընտրանու գլխավոր մարզիչը նշել է, թե ինչու է Պիկեն հեռացել Իսպանիայի հավաքականից

20:51 23.03.2019

Կատալոնիայի ընտրանու գլխավոր մարզիչ Խերարդ Լոպեսը վստահ է, որ «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հեռացել է Իսպանիայի հավաքականից ոչ կատալոնական հավաքականի համար: 

Հիշեցնենք, որ Պիկեն հայտարարել էր Իսպանիայի հավաքականը լքելու մասին Աշխարհի 2018թ. առաջնությունից հետո: 

Իսպանիայի ընտրանու կազմում Պիկեն անցկացրել է 102 հանդիպում: Նա հրավեր է ստացել Կատալոնիայի ընտրանուց և մասնակցելու է Վենեսուելայի դեմ ընկերական խաղին: 

«Պիկեն ավարտել է կարիերան Իսպանիայի ընտրանում ոչ Կատալոնիայի հավաքականի համար: Նա հասկանում է, որ գտնվում է հասուն տարիքում և նվաճել է այն ամենը, ինչ հնարավոր է»,- Լոպեսի խոսքն է մեջբերում AS-ը: 

Share |

Լրահոս