Երբ կարելի է նույնիսկ հուզվել. Լեգենդների խաղում Լիվերպուլը հաղթեց Միլանին (տեսանյութ)

21:23 23.03.2019

«Լիվերպուլի» վետերանները 3:2 հաշվով հաղթել են «Միլանին» ընկերական խաղում:

«Կարմիրների» կազմում գոլով աչքի են ընկել Ռոբի Ֆաուլերը, Ջիբրիլ Սիսեն և Սթիվեն Ջերարդը: Իտալական ակումբի կազմում գոլ են խփել Անդրեա Պիռլոն և Ջուզեպե Պանկարոն: 

Հանդիպումը տևել է 80 րոպե, Ջերարդը գոլ է խփել հանդիպման վերջին րոպեին: 

Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Լիվերպուլ» - Դուդեկ, Ջոնսոն, Կարագեր, Հյուպիա, Ագեր, Կենեդի, Կվարմե, Ջերարդ, Գարսիա, Կայտ, Ֆաուլեր

«Միլան» - Դիդա, Կաֆու, Կոստակուռտա, Կալաձե, Սերժինյո, Ամբրոզինի, Գատուզո, Պիռլո, Ռուի Կոշտա, Կակա, Ինձագի

Share |

Լրահոս