ՄՅՈւ-ն սկսել է հետաքրքրվել Կրոսի ծառայություններով

18:30 23.03.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես վստահեցնում է The Sun-ը, գերմանացու տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդն» է: 29-ամյա խաղացողի համար «կարմիր սատանաները» պատրաստ են վճարել 50 մլն ֆունտ ստերլինգ:

Կրոսի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Եթե Զինեդին Զիդանի թիմին հաջողվի իրականացնել «Չելսիի» ֆուտբոլիստ Նգոլո Կանտեի տեղափոխությունը, ապա Կրոսի` Մադրիդը լքելու հավանականությունն ավելի կմեծանա:

Այս մրցաշրջանում գերմանացին 36 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...