Նապոլին Կուլիբալիի համար ՄՅՈւ-ից պահանջում է 150 մլն եվրո

19:48 23.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին: 

Անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել նեապոլիտական ակումբի հետ: «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը գնահատել է սենեգալցու տրանսֆերը 150 մլն եվրո, վստահեցնում է La Gazzetta dello Sport-ը: 

Կուլիբալիի ծառայություներով հետաքրքրված էր Ժոզե Մոուրինյուն, ով նախկինում գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ռեալը» և «Չելսին»: 

Share |

Լրահոս