Ռայոլան գործի է անցնում. Պոգբան մտածում է Ռեալի մասին

19:35 23.03.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա ամռանը հնարավոր է լքի Անգլիայի Պրեմիեր լիգան:

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է ֆուտբոլիստի` ՄՅՈւ-ն լքելու գործընթացը: Վերջերս կիսապաշտպանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար երազանք է «Ռեալում» խաղալը:

Ըստ Marca-ի` այս հայտարարությունն ակնարկ է այն բանի, որ խաղացողը երազում է մադրիդցիների կազմում խաղալու մասին: Տրանսֆերի կայացմանը խանգարում է միայն «կարմիր սատանաների» ղեկավարները:

Անգլիական ակումբում չեն ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից: Պոգբայի պայմանագրում հրաժարագնի մասին կետ նշված չէ:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պոգբան 11 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ` 27 խաղում:

Share |

Լրահոս