Վարան. Չէի ասի, որ երջանիկ չեմ Ռեալում

20:08 23.03.2019

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը հերքել է այն շշուկները, թե նա ցանկանում է ամռանը լքել մադրիդյան ակումբը: 

«Ես խաղում եմ «Ռեալում»՝ աշխարհի մեծագույն ակումբում: Մենք մշտապես բախվում ենք նոր մարտահրավերների, քանի որ բարձր մակարդակում այլ կերպ չի լինում: 

Այո, մենք դժվար շրջան ենք ունեցել և պետք է ապացուցեինք մեր մակարդակը: Ես միշտ ներդնում եմ իմ ողջ ուժերը և հպարտ եմ դրանով: 

Չեմ կարող ասել, որ երջանիկ չեմ «Ռեալում»: Ես քիչ եմ խոսում, հնարավոր է, որ հենց այդ պատճառով են շշուկներ տարածվել: Չեմ կարող ամեն ինչ ղեկավարել: Պարզապես իմացեք, որ ամեն ինչ չէ, որ ճիշտ է»,- Վարանի խոսքն է մեջբերում The Metro-ն: 

Ֆրանսիացին ելույթ է ունենում «Ռեալում» 2011 թվականից: Վերջինս մասնակցել է «արքայական ակումբի» 268 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ: 

Վարանի և «Ռեալի» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Share |

Լրահոս