Արարատն ընկերական խաղ կանցկացնի Յունիոր Սևանի հետ

13:53 24.03.2019

Երևանի «Արարատը» վաղը՝ մարտի 25-ին, ընկերական խաղում կմրցի Առաջին խմբի առաջատար «Յունիոր Սևանի» հետ:

Այս մասին հայտում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպումը կկայանա Ձորաղբյուրի մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 16:00-ին:

Բարձրագույն խմբի 23 տուրից հետո «Արարատը» եզրափակում է մրցաշարային աղյուսակն՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր: Իսկ «Յունիոր Սևանն» Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը 22 խաղից հետո գլխավորում է 62 միավորով:

Share |

Լրահոս

Loading...