Պայքարեցինք, բայց չստացվեց. ԵՎՐՈ-2020-ում մեկնարկում ենք պարտությամբ (տեսանյութ)

01:37 24.03.2019

Եվրո-2020, ընտրական փուլ
J խումբ

1-ին տուր

2։1

Գոլերը՝ Կռունիչ (33՛), Միլոշևիչ (81՛), Մխիթարյան (90+2՛)

Մարզադաշտը՝ «Գրբավիցա» (Սարաևո)

Հանդիպման մրցավարը՝ Յակոբ Կելետ (Դանիա) 

Մեկնարկային կազմերը՝ Բոսնիա / Հայաստան

 


ԵՎ ՎԵՐՋ!! Հանդիպումն ավարտված է, մեր ընտրանին Եվրո-2020-ի ընտրական փուլում մեկնարկում է պարտությամբ: Պետք է դասեր քաղել այս պարտությունից: 

ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Մխիթարյանն անվրեպ է իրացնում նշանակված 11 մետրանոցը: 

 

Ձեռքով խաղ!!! 11 մետրանոց է նշանակվում տանտերերի դարպասին: 

87՛ - Ջեկոն է լքում խաղադաշտը: Նրան փոխարինում է Էլվիր Կոլիչը: 

82' - Կռունիչի փոխարեն խաղադաշտ մտավ Գոյակը: 

81՛ - Ղազարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Արաս Օզբիլիսը: 

80՛ - ԳՈԼ! Բոսնիացիները երկրորդ գոլն են խփում... Դենի Միլոշևիչ: 

 

77՛ - Դարպասաձողն է փրկում մեզ, ինչից հետո կրկնակի սեյվով աչքի է ընկնում Արամ Հայրապետյանը: Անչափ վտանգավոր պահ: Այսօր մեր կազմում դեռևս լավագույնն Արամ Հայրապետյանն է:

 

71՛ - ՄԽԻԹԱԱԱԱԱԱԱՐՅԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ!!! Երկրորդ վտանգավոր պահը: Քիչ է մնացել, տղանե՛ր: Ակտիվացե՛ք:

 

69' - ՄԽԻԹԱՐՅԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ!!!! Հենոն շաաատ մոտ էր գոլ խփելուն, սակայն հարվածը մի փոքր շեղ էր: 

 

67' - Կարապետյանի և Ադամյանի փոխարեն խաղադաշտ մտան Նորբերտո Բրիասկոն և Էդգար Բաբայանը: 

65' - Փոփոխություն Բոսնիա և Հերցեգովինայի կազմում. Զաքարիչի փոխարեն խաղադաշտ է մտնում Միլոշևիչը

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

Առաջին խաղակեսի վիճակագրությունը

Առաջին խաղակեսն ավարտված է:

40՛ - Առաջին զգուշացումն այս խաղում: Զգուշացվում է մրցակցի պաշտպան Էլդար Չիվիչը: 

Այս գոլն առաջինն էր Կռունիչի համար Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու կազմում: 

33՛ - ԳՈԼ! Բոսնիացիները բացում են հաշիվը: Անկյունայինն իրացնելուց հետո գոլ է խփում Ռադե Կռունիչը

 

27՛ - Պյանիչի իրացրած տուգանայինից հետո գնդակի հետագիծը բավականին վտանգավոր էր: Արամ Հայրապետյանը վերջին պահին կարողանում է շեղել գնդակի ընթացքը: 

10՛ - Արամ Հայրապետյաաաաաան: Մեր դարպասապահը փայլուն սեյվ է կատարում: 

23:45 - Հանդիպումը մեկնարկած է: 

23:40 - Հնչում է ՀՀ օրհներգը: 

23:35 - Մեր երկրպագուները պատրաստ են

23:22 - Մեր ընտրանին դուրս է եկել նախավարժանքի: Լուսանկարները` ՀՖՖ-ի մամուլի ծառայության

23:15 - Արտառոց դեպք: Բոսնիացիները քիչ ժամանակ ունեն սխալն ուղղելու համար:

Անձնական հանդիպումների պատմություն

2008․ ԱԱ-2010-ի որակավորման փուլ․ Հայաստան-ԲևՀ՝ 0։2

2008․ Հոկտեմբերի 15․ ԱԱ-2010-ի որակավորման փուլ․ ԲևՀ-Հայաստան՝ 4։1


Վնասվածքի պատճառով Բոսնիա և Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի ընտրանիների դեմ խաղերում Մարկոս Պիզելիի և Գոռ Մալաքյանի փոխարեն հավաքական էր հրավիրվել դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը։ 

Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ուրախ էր, որ 30 տարեկան հասակում կրկին հրավեր էր ստացել ազգային հավաքականից։ 


Մխիթարյան. Պատրա՞ստ եք աջակցել մեզ

Մեր ընտրանու նախախաղային մարզումը՝ այստեղ

Գյուլբուդաղյանց. Մենք էլ ունենք Պյանիչի, Ջեկոյի և նույնիսկ ավելի բարձր կարգի ֆուտբոլիստ

Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ

Էդին Ջեկո․ Հուսով եմ՝ Մխիթարյանը խնդիրներ չի ստեղծի մեզ համար

Հույս ունեմ նաև, որ նա կկարողանա խնդիրներ ստեղծել մեր մյուս մրցակիցների համար, քանի որ նա իրոք լավ որակներ ունի

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչ․ Ֆավորիտը մենք ենք և դա կապացուցենք խաղադաշտում

Հայաստանի ընտրանին եկել է Սարաևո լավ արդյունք գրանցելու համար։ Հավատում ենք, որ լավ մթնոլորտ է լինելու և անելու ենք ամեն բան՝ հաղթանակ գրանցելու համար։ Կարևորը մեկնարկն է

Share |

Լրահոս

Loading...