Բակար Բալդեի հավաքականն Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել

14:00 24.03.2019

Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի խմբային մրցաշարի վերջին ու վճռորոշ խաղում Գվինեա Բիսաուի ազգային հավաքականը խաղացել է Մոզամբիկի հավաքականի հետ և ոչ-ոքի 2-2 հաշիվը գրանցել։

Այս արդյունքը «Գանձասար-Կապանի» գվինեացի պաշտպան Բակար Բալդեի հավաքականին հնարավորություն է տվել խմբային փուլն ավարտել առաջին հորիզոնականում և որակավորվել Աֆրիկայի ազգերի լիգայի եզրափակիչ փուլին։

Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը վճռորոշ խաղում ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Ուշագրավ է, որ նույն խմբում էր ընդգրկված նաև կապանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Լուբամբո Մուսոնդայի հավաքականը՝ Զամբիան, բայց նրանք խմբում զբաղեցնելով վերջին տեղը Աֆրիկայի ազգերի լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր չեն նվաճել։

Share |

Լրահոս